Ողջույն։
Ես Պետրոսն եմ՝ Ձեր տուր-լիդերը։
Երկար տարիներ աշխատելով զբոսաշրջային ոլորտում, ես ինքս էի փնտրում այնպիսի տուրեր, որոնք լիովին կբավարարեին իմ համեստ պահանջներին։
Երկար փնտրելուց հետո հասկացա, որ ինձ նման շատերը կան, և սա խնդիր է։
Համախմբելով համախոհների, մենք ստեղծեցինք այնպիսի տուրեր, որոնք միայն էքսկուրսիաներ չեն, այլև ժամանցային և զվարճալի ճամփորդություններ, որոնք ընդունակ են տալ մեծ քանակությամբ դրական էներգիա և հիանալի հիշողություններ։