Տուր՝ ԱՆՍՊԱՌ ԷՄՈՑԻԱՆԵՐ, Գաստրո, գինի, էքստրիմ, մշակույթ՝ բոլորը մեկ տուրում, Զիպլայնի նկար

ԱՆՍՊԱՌ ԷՄՈՑԻԱՆԵՐ

Մենք կծանոթանանք Հայաստանի ճարտարապետությանը՝ հելենիզմից մինչև ժամանակակից ոճ։
Հայկական խոհանոցի և գինեգործության բույրը Ձեզ անտարբեր չի թողնի։
Զիպլայնը, ժայռամագլցումը, քայլարշավը կվերականգնեն Ձեր էներգիան՝ նոր գաղափարների համար։
Գաստրո, գինի, էքստրիմ, մշակույթ՝ բոլորը մեկ տուրում
Տուրի արժեքը՝ 368000 ֏/անձ
Sunrays Travel Club-ի լոգո (տարբերանշան)
Կայքի ռուսերեն տարբերակ
Կայքի անգլերեն տարբերակ
0

ԳՐԱՆՑՈՒՄ

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ՄԵԿՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ

ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԵՐ

ԴԱՍԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ

ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ

Գինը ներառում է

Քայլարշավ և հանդերձանք
Տրանսֆեր
Գինու և կոնյակի համտես
Ընթրիք
Հյուրանոց
Լուսանկարչի ծառայություն
Հանդիսավոր ճաշ/ընթրիք
Հարմարավետ տրանսպորտ
Մուտքի տոմսեր
Նախաճաշ
Ճաշ
Գիդի ծառայություն
Զիպլայն
Շշալցված ջուր ճանապարհին
Ժայռամագլցում
Ձիավարություն
Կոնսիերժի ծառայություն
Ուղևորների ապահովագրություն
WiFi տրանսպորտում
Ավիատոմսերի խորհրդատվություն

Տուրի բովանդակությունը

Հյուրանոց 4* (x4)
Գինու և կոնյակի համտես (x3)
Հանդիսավոր ճաշ/ընթրիք (x2)
Նախաճաշ հյուրանոցում (x5)
Ճաշ (x5)
Ընթրիք (x4)
Եկեղեցիներ և վանքեր (x2)
Տեսարժան վայրեր (x9)
Ճարտարապետություն (x3)
Զբոսանք քաղաքում (x2)
Շոփինգ (x3)
Քայլարշավ (x1)
Զիպլայն (x1)
Ժայռամագլցում (x1)
Ձիավարություն (x1)

Տուրի ծրագիրը

Օր 1. Զվարթնոց օդանավակայան - Հյուրանոց - Հանդիսավոր ընթրիք - Երեկոյան զբոսանք Երևանում
  • Ձեր ճամփորդությունը կսկսվի «Զվարթնոց» օդանավակայանից, որը տարածաշրջանի ամենաժամանակակից և գեղեցիկ օդանավակայանն է։ Ձեզ կդիմավորենք և կտեղափոխենք հյուրանոց, որտեղ դուք ժամանակ կունենաք գրանցվել և հանգստանալ թռիչքից հետո՝ պատրաստվելով ձեր ճամփորդության մեկնարկին:
  • Երեկոն կսկսենք հանդիսավոր ընթրիքով Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, որտեղ դուք ոչ միայն կճաշակեք հայկական խոհանոցի ավանդական ուտեստները, այլ նաև կվայելեք ազգային երաժշտական ​​և պարային շոու ծրագիր:
  • Ընթրիքից հետո կզբոսնենք երեկոյան Երևանով:
___1․ Զբոսանքը կսկսենք «Երևանի 2800-ամյակի այգուց», որը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
___2․ Այնուհետև կքայլենք դեպի «Հանրապետության հրապարակ», որտեղ կվայելեք տպավորիչ երգող շատրվանների և լուսավորված շենքերի տեսարաններով:
___3․ Կշրջենք «Հյուսիսային պողոտայով», որը համարվում է քաղաքի զվարճանքների կենտրոն՝ իր աշխարհահռչակ բրենդների խանութներով և հաճելի սրճարաններով:
___4․ Այնուհետև կտեսնենք «Կարապի լիճը», գեղատեսիլ վայր քաղաքի կենտրոնում, որը ձմռանը դառնում է սահադաշտ, իսկ ամռանը՝ հանգստի իդեալական վայր:
___5․ Կշարունակենք զբոսանքը «Օպերայի և բալետի թատրոնի» մոտով, որը Երևանի գեղեցիկ խորհրդանիշներից է:
___6․ Այնուհետև մեր ուղղությունը կլինի «Կասկադ համալիրը», որը հայտնի ճարտարապետական և մշակութային կենտրոն է բազմաթիվ ծաղկանոցներով և հարթաքանդակներով, բացելով հրաշալի տեսարան Երևան քաղաքի վրա:
___7․ Կասկադի սրտում գտնվում է «Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնը», որտեղ դուք կարող եք վայելել ժամանակակից արվեստի յուրահատուկ ցուցադրությունները:
  • Զբոսանքը ավարտելուց հետո կվերադառնանք հյուրանոց, որտեղ դուք կարող եք հանգստանալ և պատրաստվել նոր բացահայտումներով լի հաջորդ օրվան:
Օր 2. Նախաճաշ - Կոնյակի և գինու համտես - Գեղարդավանք - Ճաշ - Գառնու տաճար - Քարերի սիմֆոնիա - Ընթրիք - Dalma Garden Mall
  • Կնախաճաշենք հյուրանոցում և կմեկնարկենք հետաքրքիր օր։
  • Մեր ուղևորության սկիզբը կլինի «Մատենադարանը», հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնը, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։
  • Հետո կայցելենք հայկական շքեղ կոնյակի գործարան։ Կզբոսնենք գործարանի մառաններով և կծանոթանանք հայկական կոնյակի արտադրության ավանդույթներին և գաղտնիքներին։ Էքսկուրսիան ներառում է մի քանի տեսակ կոնյակի և գինու համտես, որը թույլ կտա ձեզ գնահատել տեղական խմիչքների իրական որակը։
  • Հաջորդ կետը կլինի «Գեղարդավանքը», յուրահատուկ միջնադարյան վանական համալիր, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այստեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նիզակը, որով խոցվել է Քրիստոսի կողը։ Այս վայրը հագեցած է առատ հոգևոր մթնոլորտով։
  • Կճաշենք Գառնի գյուղում՝ կոլորիտային ռեստորանում, որտեղ կհամտեսենք հայկական խոհանոցի լավագույն ուտեստները։
  • Ճաշից հետո մենք կայցելենք «Գառնու տաճարը», միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում, կառուցված մ․թ․ 77 թվականին։ Տաճարը նվիրված է Արևի աստված Միհրին և ներկայացնում է հելլենիստական ճարտարապետության հրաշալի նմուշ։
  • Այնուհետև կուղևորվենք տեսնելու բնության կողմից կերտված՝ բնական հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոն»։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում:
  • Հետո կվերադառնանք Երևան կընթրենք քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում:
  • Այնուհետև մենք կուղևորվենք «Dalma Garden Mall», Երևանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են աշխարհահռչակ բրենդների խանութներ։
  • Շոփինգից հետո կվերադառնանք հյուրանոց՝ գիշերելու: Երևան
Օր 3. Նախաճաշ - Մատենադարան - Զվարթնոցի տաճար - Ճաշ - Գինու համտես - Ամբերդ ամրոց - Ընթրիք
  • Կնախաճաշենք հյուրանոցում և կսկսենք ճանապարհորդությունը։
  • Մեր ուղևորության սկիզբը կլինի «Մատենադարանը», հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնը, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։
  • Մեր հաջորդ կանգառը կլինի «Զվարթնոցի տաճարը»՝ վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության մեծագույն տաճար և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ:
  • Կճաշենք ռեստորանում և կշարունակենք մեր ուղևորությունը։
  • Այնուհետև կգնանք շքեղ գինու գործարան և հնարավորություն կունենանք շրջել գեղեցիկ մառաններով, ապա տեղացի սոմելյեի ուղեկցությամբ համտեսել մի քանի տեսակի գինի՝ մսեղենի և պանրի տեսականիով։
  • Կայցելենք «Ամբերդ» ամրոցը, որը գտնվում է Արագած լեռան լանջին՝ 2300 մ բարձրության վրա։ Այս միջնադարյան ամրոցը և եկեղեցին հիանալի կերպով են պահպանվել, և մենք հնարավորություն կունենանք քայլելու ամրոցի տարածքում և վայելելու հրաշալի տեսարաններ դեպի լեռնային բնությունը։
  • Կընթրենք Երևանի սրտում գտնվող շքեղ ռեստորանում։
  • Կվերադառնանք հյուրանոց գիշերելու։ Երևան
Օր 4. Նախաճաշ - Դիլիջանի քաղաքային այգի, Հին Դիլիջան - Գինու գործարան - Ճաշ - Yell Extreme Park - Ընթրիք
  • Նախաճաշելով հյուրանոցում՝ կշարժվենք դեպի հյուսիս։
  • Մեզ կդիմավորի «Հին Դիլիջան համալիրը»։ Դիլիջան քաղաքի հենց սրտում պահպանվել են հին Դիլիջանի ավանդական ճարտարապետությունն ու երանգները:
  • Այնուհետև կուղևորվենք շքեղ գինու և կոնյակի գործարան և կհամտեսենք մի քանի տեսակի գինի և կոնյակ՝ շոկոլադով և պանրի տեսականիով։
  • Կճաշենք ռեստորանում և կպատրաստվենք էքստրիմ տուրիզմի։
  • Էքստրիմը կսկսենք թռիչք Զիփլայնի 5 տարբեր ճոպաններով՝ 135-ից 750 մ։ Թռիչքի արագությունը մինչև 80 կմ/ժ է, որի ընթացքում անցնում եք տավուշյան լեռների և անտառների միջով։ Ինչպես նաև կլինի հորիզոնական ժայռամագլցում, որի ժամանակ երկաթյա պարանների և հատուկ ուղիների միջոցով անցնում եք ժայռերի անանցանելի մասերով: Երկարությունը՝ 250 մ, իսկ բարձրությունը՝ 70մ: Ժայռամագլցությունից խուսափողները կարող են օգտվել ձիավարության տարբերակը 40 րոպե տևողությամբ:
  • Ադրենալինով լի կվերադառնանք Դիլիջան և կընթրենք ներդաշնակ ռեստորանում։
  • Կգիշերենք Դիլիջանի գեղեցիկ հյուրանոցում։
Օր 5. Նախաճաշ - Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն - Պարզ լիճ - Քայլարշավ (Ճաշ) - Երևան (Ազատ երեկո)
  • Հյուրանոցում նախաճաշելուց հետո դուրս կգանք դեպի հիասքանչ բնություն։
  • Կայցելենք Դիլիջան ազգային պարկի «Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոն», որտեղ կարող եք ինքներդ կերակրել հրաշալի եղնիկներին։
  • Դիլիջան ազգային պարկի սարերի մեջ թաքնված է այս վայրերի իսկական զմրուխտը՝ «Պարզ լիճը», որը երկու հեկտար է։ Արտասովոր, հոգեհարազատ գեղեցկություն։
  • Այնուհետև կսկսենք այդ օրվա համար նախատեսված ամենագեղեցիկ տուրը՝ քայլարշավ։ Դիլիջանի բնությունը անտարբեր չի թողնում ոչ ոքի։ Կքայլենք Դիլիջանի անտառներով մոտ 8 կմ և կհասնենք «Գոշավանք»՝ միջնադարի հոգևոր մշակույթի և գրչության ամենահայտնի կենտրոններից մեկը Հայաստանում:
  • Քայլարշավի ընթացքում կճաշենք արշավային ոճով։
  • Գեղեցիկ տուրից հետո կվերադառնանք Երևան, և կունենանք ազատ երեկո։
  • Կգիշերենք Երևանում
Օր 6. Նախաճաշ - Գնումներ Վերնիսաժում և Գումում - Հանդիսավոր ճաշ - Փոխադրում դեպի օդանավակայան
  • Նախաճաշելով հյուրանոցում կուղևորվենք շոփինգի:
  • Առաջին կանգառը կլինի հայտնի «Վերնիսաժ» շուկան, որտեղ դուք կկարողանաք գնել յուրահատուկ հայկական հուշանվերներ, ձեռագործ արտադրանքներ և արվեստի նմուշներ:
  • Այնուհետև մենք կուղևորվենք հայտնի «Գումի շուկա», որտեղ Դուք կարող եք գնել հայկական համեղ քաղցրավենիքներ և մրգային չրեր:
  • Երևանի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկում կկազմակերպենք հանդիսավոր ճաշ, որը կլինի ձեր հրաժեշտի միջոցառումը Հայաստանում: Սա կլինի հիանալի հնարավորություն հիշելու ձեր ճանապարհորդության բոլոր զարմանահրաշ պահերը:
  • Ճաշից հետո մենք կփոխադրենք ձեզ դեպի օդանավակայան, որտեղ դուք կավարտեք ձեր ճանապարհորդությունը և կուղևորվեք տուն՝ լի հիշողություններով և հիանալի տպավորություններով Հայաստանի մասին:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ

Տուրի ընթացքում մեզ հետ կլինի պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որպեսզի հավերժացնի գեղեցիկ պահերն ու վառ հույզերը։

Կարևոր է իմանալ

Տուրի մեկնարկ և ավարտ
Տուրի մեկնարկի և ավարտի օրերը կարող են փոփոխվել միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում։ Տուրի ժամերը կարող են տարբեր լինել՝ կախված եղանակից և ճանապարհային պայմաններից:
Ամրագրման չեղարկում
Տուր փաթեթի մեկնարկից 52 ժամ առաջ չեղարկելու, ինչպես նաև նշված ժամկետում ամրագրման և մինչև Տուր փաթեթի մեկնարկը ամրագրումը չեղարկելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Կանխավճար
Ամրագրման համար կանխավճարը կազմում է 30%, գնի մնացած մասի վճարումը պետք է կատարվի ոչ ուշ, քան ուղևորության մեկնարկից 24 ժամ առաջ։
Տրանսֆեր
Մինչև ավիատոմս գնելը խորհուրդ է տրվում խորհրդակցել մեզ հետ՝ հյուրանոցի գրանցման և ազատման ժամերը համապատասխանեցնելու համար։
Հյուրանոցային տեղավորման ձևեր
Հյուրանոցի համարում տեղավորումը երկտեղանոց է, հավելավճարով հնարավոր է նաև ընտանեկան տարբերակ և, իհարկե, մեկտեղանոց համար ըստ ցանկության (հավելավճարով):
Տրանսպորտ
Էքսկուրսիան կիրականացվի անվտանգ և հարմարավետ Mercedes-Benz Viano կամ Mercedes-Benz Sprinter մինիվենով (կախված խմբի չափից):
CHECK IN
Հյուրանոցի գրանցում - 14:00.
Խումբ
Սկզբնական խումբը բաղկացած է 6-18 հոգուց։

Տուրի թիմը

Մերի
Ֆոտոնկարիչ
Գիդ-էքսկուրսավար
Իրինա
Տուր-լիդեր
Պետրոս
Պետրոս, Տուր-լիդեր
Իրինա, Գիդ-էքսկուրսավար
Մերի, Ֆոտոնկարիչ

Ինչպե՞ս ամրագրել տուրը

1․ Ընտրել տուր
2․ Ամրագրում
3․ Վճարում

Երեք պարզ քայլեր՝ Ձեր հանգստի համար.

Սեղմեք «ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ» և ընտրեք Ձեզ դուր եկած հանգստի տեսակը։
Այնուհետև «ՀԱՇՎԵԼ» կոճակով հաշվեք տուրը և «ԱՄՐԱԳՐԵԼ» կոճակով ամրագրեք այն։
Ընտրեք վճարման եղանակը և կատարեք կանխավճար կամ ամբողջական վճարում։
Տուրի ընտրություն
Տուրի կանխավճար
Վայելել ուղևորությունը

ՏՈՒՐԵՐ

ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔ

Գործընկերային ծրագիր

Կորպորատիվ ծրագիր

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

© 2023-2025 Sunrays Travel Club Sunrays LLC
sunrays.am կայք մուտք գործելու QR կոդ

Վճարման եղանակ`