Հաշվի առնելով, որ տեղերը սահմանափակ են, խնդրում ենք նախապես կապ հաստատել մեզ հետ և ամրագրել։
Բացահայտեք Հայաստանի հմայքը մեկ ճամփորդության ընթացքում. ուսումնասիրեք Գեղարդի վանքի հոգևոր ժառանգությունը, առեղծվածային Գառնի տաճարը և Քարերի սիմֆոնիայի բնական շքեղությունը:
Գառնի տանող ճանապարհին մենք կանգ կառնենք մի հրաշալի հուշարձանի մոտ, որը հայտնի է «Չարենցի կամար» անվանումով։ Այն գտնվում է 1500 մետր բարձրության վրա։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Եղանակի բարենպաստ պայմանների դեպքում այստեղ կարելի է հրաշալի նկարներ լուսանկարվել՝ Արարատ լեռան ֆոնով։
Գեղարդի վանք
Այնուհետև կուղևորվենք միջնադարյան վանական համալիր «Գեղարդավանք», որտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նիզակը, որով խոցվել է Քրիստոսի կողը։
Գառնու հեթանոսական տաճար
Հաջորդ կանգառը կլինի «Գառնու հեթանոսական տաճարը», հին հայկական արևապաշտական տաճար, որը կառուցվել է մ․թ․ 77 թվականին հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ ոճով։
Լավաշի թխման վարպետաց դաս
Գառնիում ոչ միայն կմասնակցենք հայկական ավանդական լավաշի թխման վարպետաց դասի, այլ նաև կծանոթանանք լավաշի օգտագործման ավանդույթներին և կհամտեսենք այդ հրաշք հացը։
1
Քարերի սիմֆոնիա
Այնուհետև կուղևորվենք տեսնելու բնության կողմից կերտված՝ բնական հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոն»։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։
Չարենցի կամար հուշարձան, Արարատի կամար, Արարատի տաճար, գտնվում է Կոտայքի մարզ, Ողջաբերդ գյուղում, Երևան-Գառնի ճանապարհի աջ կողմում, 1500 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Ողջաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։
Արարատի կամար անունը կրող հուշակոթողը կանգնեցվել է 1957 թվականին ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի կողմից։ Այստեղից բիբլիական լեռը՝ Արարատը, տեսանելի է օրվա բոլոր ժամերին։ Կամարի երկայնքով փորագրված են հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցի տողերը «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից.
· Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա, · Ինչպես անհաս փառքի ճամփա, ես իմ Մասիս սարն եմ սիրում։
Այս պատճառով հուշակոթողը ժողովրդին ավելի հայտնի է «Չարենցի կամար» անվանումով:
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՐԻՆ
Գեղարդի վանք (Այրիվանք)
Գեղարդի վանք (Գեղարդավանք, նաև Այրիվանք), միջնադարյան վանական համալիր Հայաստանում։ «Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը (զենքի մի տեսակ)՝ այն նվիրական նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։
Գոյություն ունի ավանդական տեսակետ, որի համաձայն, մի ազնվատոհմիկ ընտանիքից քույր և եղբայր որոշում են թողնել աշխարհիկ կյանքը և քրտնաջան աշխատանքով աստիճանաբար ժայռի մեջ բացում են մի տաճար։
Երևանի Մատենադարանում, ինչպես և Փարիզի Ազգային գրադարանում ու Բեռլինի Արքայական գրադարանում, պահվում են ձեռագրեր, ինքնագրեր, այդ թվում՝ Ավետարաններ, Սաղմոսարաններ, Ճառընտիրներ, Մաշտոցներ, Շարակնոցներ և Հայսմավուրքներ, որոնք կազմվել, ծաղկվել, գրվել ու ընդօրինակվել են Գեղարդավանքում։ 12-րդ դարով է թվագրված Այրիվանքի Փիլիպոս քահանայի կազմած Տոնապատճառը, որի կազմը Մատենադարանում պահվող հնագույն կազմերից մեկն է։
2018 թվականի դեկտեմբերի 7-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում որոշում է կայացվել «Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» տարածքին տալ ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (անգլ.՝ Enhanced protection)։
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՐԻՆ
Գառնու հեթանոսական տաճար
Հին հայկական արևապաշտական տաճար Գառնի գյուղում։ Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում:
Վիմագրական, մատենագիտական ու հնագիտական նյութերի համատեղումով պարզվել է, որ տաճարը կառուցել է մ. թ. 77 թվականին։
Տաճարը հելլենիստական շրջանի ճարտարապետությանը բնորոշ պերիպտեր տիպի կառույց է։ Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:
2011 թ. «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանն արժանացել է ՅՈւՆԵՍԿՕ-Հունաստան մշակութային լանդշաֆտների պահպանության և կառավարման բնագավառի «Մելինա Մերկուրի» միջազգային հիմնադրամի մրցանակին:
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՐԻՆ
Քարերի սիմֆոնիա
Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն», բնական հուշարձան Ազատ գետի՝ Գառնի գյուղի տարածքում գտնվող ավազանում։ Ընդգրկված է Հայաստանի բնության հուշարձանների ցանկում։
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում։ Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք՝ «Բազալտե երգեհոն»։ Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով։ Զարմանահրաշ այս ժայռերը գոյացել են բարձր ճնշման պայմաններում՝ հրաբխային լավայի սառչելու և բյուրեղացման արդյունքում։
ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013 թվականին «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում՝ Եվրոպա կատեգորիայում, հաղթող ճանաչվեց Հայաստանը՝ «Քարերի Սիմֆոնիա» պաստառով՝ 44 անդամ-երկրների շարքում։
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՐԻՆ
Ազատի ջրամբար
Ջրամբար Հայաստանի Արարատի մարզում, Ազատ գետի միջին հոսանքում, Լանջազատ գյուղի մոտ։ Շահագործման է հանձնվել 1976 թվականին։ Մակերեսը 2,85 կմ2 է, ընդհանուր ծավալը՝ 70 միլիոն մ3։ Ջրամբարի առավելագույն խորությունը՝ 72.4 մ։ Սնվում է նաև աղբյուրներից։
ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ՏՈՒՐԻՆ
Կարևոր է իմանալ
Տուրի մեկնարկ և ավարտ
Տուրի մեկնարկը՝ ք․Երևան, Սասունցի Դավթի արձանի մոտից 10։00, իսկ ավարտը՝ նույն վայրում 20։00։ Նշված ժամերը փոփոխական են` կախված հանգամանքներից։
Ամրագրման չեղարկում
Տուր փաթեթի մեկնարկից 52 ժամ առաջ չեղարկելու, ինչպես նաև նշված ժամկետում ամրագրման և մինչև Տուր փաթեթի մեկնարկը ամրագրումը չեղարկելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Կանխավճար
Ամրագրման համար կանխավճարը կազմում է 30%, գնի մնացած մասի վճարումը պետք է կատարվի ոչ ուշ, քան ուղևորության մեկնարկից 24 ժամ առաջ։
Տրանսպորտ
Էքսկուրսիան կիրականացվի անվտանգ և հարմարավետ Mercedes-Benz Viano կամ Mercedes-Benz Sprinter մինիվենով (կախված խմբի չափից):
Խումբ
Սկզբնական խումբը բաղկացած է 6-18 հոգուց։
Տուրի թիմը
Մերի
Ֆոտոնկարիչ
Գիդ-էքսկուրսավար
Իրինա
Տուր-լիդեր
Պետրոս
Ինչպե՞ս ամրագրել տուրը
1․ Ընտրել տուր
2․ Ամրագրում
3․ Վճարում
Երեք պարզ քայլեր՝ Ձեր հանգստի համար.
Սեղմեք «ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ» և ընտրեք Ձեզ դուր եկած հանգստի տեսակը։
Այնուհետև «ՀԱՇՎԵԼ» կոճակով հաշվեք տուրը և «ԱՄՐԱԳՐԵԼ» կոճակով ամրագրեք այն։
Ընտրեք վճարման եղանակը և կատարեք կանխավճար կամ ամբողջական վճարում։