Sunrays Travel Club-ի լոգո (տարբերանշան)
Կայքի ռուսերեն տարբերակ
Կայքի անգլերեն տարբերակ
0

ԳՐԱՆՑՈՒՄ

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ԺԱՄԱՆՑԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԵՐ

ԴԱՍԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ

Տուր՝ ԱՆՍՊԱՌ ԷՄՈՑԻԱՆԵՐ, Գաստրո, գինի, էքստրիմ, մշակույթ՝ բոլորը մեկ տուրում, Զիպլայնի նկար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԳԱՆՁԵՐԸ

Կուսումնասիրենք Հայաստանի հնագույն վանքերն ու տաճարները՝ հիանալով նրա հարուստ ժառանգությամբ:
Կբացահայտենք բնական հրաշքները, այդ թվում՝ ջրվեժներն ու լեռնային լճերը:
Կվայելենք հայկական նրբաճաշակ ուտեստներ և գինիներ երկրի լավագույն ռեստորաններում:
Բացահայտեք Հայաստանի լեգենդներն ու գանձերը

ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ

Գինը ներառում է

Ճոպանուղի
Տրանսֆեր
Գինու և կոնյակի համտես
Ընթրիք
Հյուրանոց
Լուսանկարչի ծառայություն
Հանդիսավոր ճաշ/ընթրիք
Հարմարավետ տրանսպորտ
Մուտքի տոմսեր
Նախաճաշ
Ճաշ
Գիդի ծառայություն
Ուղևորների ապահովագրություն
Շշալցված ջուր ճանապարհին
WiFi տրանսպորտում
Ավիատոմսերի խորհրդատվություն

Տուրի բովանդակությունը

Հյուրանոց 4* (x4)
Գինու և կոնյակի համտես (x1)
Հանդիսավոր ճաշ/ընթրիք (x2)
Նախաճաշ հյուրանոցում (x5)
Ճաշ (x4)
Ընթրիք (x4)
Եկեղեցիներ և վանքեր (x6)
Տեսարժան վայրեր (x8)
Ճարտարապետություն (x5)
Զբոսանք քաղաքում (x2)
Շոփինգ (x3)
Ճոպանուղի (x1)

Տուրի ծրագիրը

Օր 1. Զվարթնոց օդանավակայան - Հյուրանոց - Հանդիսավոր ընթրիք - Երեկոյան զբոսանք Երևանում
  • Ձեր ճամփորդությունը կսկսվի «Զվարթնոց» օդանավակայանից, որը տարածաշրջանի ամենաժամանակակից և գեղեցիկ օդանավակայանն է։ Ձեզ կդիմավորենք և կտեղափոխենք հյուրանոց, որտեղ դուք ժամանակ կունենաք գրանցվել և հանգստանալ թռիչքից հետո՝ պատրաստվելով ձեր ճամփորդության մեկնարկին:
  • Երեկոն կսկսենք հանդիսավոր ընթրիքով Երևանի լավագույն ռեստորաններից մեկում, որտեղ դուք ոչ միայն կճաշակեք հայկական խոհանոցի ավանդական ուտեստները, այլ նաև կվայելեք ազգային երաժշտական ​​և պարային շոու ծրագիր:
  • Ընթրիքից հետո կզբոսնենք երեկոյան Երևանով:
___1․ Զբոսանքը կսկսենք «Երևանի 2800-ամյակի այգուց», որը նվիրված է Երևանի հիմնադրման 2800-ամյակին:
___2․ Այնուհետև կքայլենք դեպի «Հանրապետության հրապարակ», որտեղ կվայելեք տպավորիչ երգող շատրվանների և լուսավորված շենքերի տեսարաններով:
___3․ Կշրջենք «Հյուսիսային պողոտայով», որը համարվում է քաղաքի զվարճանքների կենտրոն՝ իր աշխարհահռչակ բրենդների խանութներով և հաճելի սրճարաններով:
___4․ Այնուհետև կտեսնենք «Կարապի լիճը», գեղատեսիլ վայր քաղաքի կենտրոնում, որը ձմռանը դառնում է սահադաշտ, իսկ ամռանը՝ հանգստի իդեալական վայր:
___5․ Կշարունակենք զբոսանքը «Օպերայի և բալետի թատրոնի» մոտով, որը Երևանի գեղեցիկ խորհրդանիշներից է:
___6․ Այնուհետև մեր ուղղությունը կլինի «Կասկադ համալիրը», որը հայտնի ճարտարապետական և մշակութային կենտրոն է բազմաթիվ ծաղկանոցներով և հարթաքանդակներով, բացելով հրաշալի տեսարան Երևան քաղաքի վրա:
___7․ Կասկադի սրտում գտնվում է «Գաֆէսճեան ժամանակակից արվեստի կենտրոնը», որտեղ դուք կարող եք վայելել ժամանակակից արվեստի յուրահատուկ ցուցադրությունները:
  • Զբոսանքը ավարտելուց հետո կվերադառնանք հյուրանոց, որտեղ դուք կարող եք հանգստանալ և պատրաստվել նոր բացահայտումներով լի հաջորդ օրվան:
Օր 2. Նախաճաշ - Կոնյակի և գինու համտես - Գեղարդավանք - Ճաշ - Գառնու տաճար - Քարերի սիմֆոնիա - Ընթրիք - Dalma Garden Mall
  • Կնախաճաշենք հյուրանոցում և կմեկնարկենք հետաքրքիր օր։
  • Մեր ուղևորության սկիզբը կլինի «Մատենադարանը», հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնը, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։
  • Հետո կայցելենք հայկական շքեղ կոնյակի գործարան։ Կզբոսնենք գործարանի մառաններով և կծանոթանանք հայկական կոնյակի արտադրության ավանդույթներին և գաղտնիքներին։ Էքսկուրսիան ներառում է մի քանի տեսակ կոնյակի և գինու համտես, որը թույլ կտա ձեզ գնահատել տեղական խմիչքների իրական որակը։
  • Հաջորդ կետը կլինի «Գեղարդավանքը», յուրահատուկ միջնադարյան վանական համալիր, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Այստեղ 500 տարի պահվում էր սուրբ Գեղարդը՝ այն նիզակը, որով խոցվել է Քրիստոսի կողը։ Այս վայրը հագեցած է առատ հոգևոր մթնոլորտով։
  • Կճաշենք Գառնի գյուղում՝ կոլորիտային ռեստորանում, որտեղ կհամտեսենք հայկական խոհանոցի լավագույն ուտեստները։
  • Ճաշից հետո մենք կայցելենք «Գառնու տաճարը», միակ պահպանված հեթանոսական տաճարը Հայաստանում, կառուցված մ․թ․ 77 թվականին։ Տաճարը նվիրված է Արևի աստված Միհրին և ներկայացնում է հելլենիստական ճարտարապետության հրաշալի նմուշ։
  • Այնուհետև կուղևորվենք տեսնելու բնության կողմից կերտված՝ բնական հուշարձան համարվող «Քարերի սիմֆոնիան» կամ «Բազալտե երգեհոն»։ Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50 մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում:
  • Հետո կվերադառնանք Երևան կընթրենք քաղաքի լավագույն ռեստորաններից մեկում:
  • Այնուհետև մենք կուղևորվենք «Dalma Garden Mall», Երևանի ամենամեծ առևտրային կենտրոններից մեկը, որտեղ տեղակայված են աշխարհահռչակ բրենդների խանութներ։
  • Շոփինգից հետո կվերադառնանք հյուրանոց՝ գիշերելու: Երևան
Օր 3. Նախաճաշ - Խոր Վիրապ - Արենիի քարանձավ - Ճաշ - Նորավանք - Շաքիի ջրվեժ - Ընթրիք Հալիձորում
  • Նախաճաշելով հյուրանոցում ճանապարհ կընկնենք դեպի հարավ։
  • Օրը կսկսենք «Խոր Վիրապի» վանական համալիրի այցով, որը գտնվում է Արարատ լեռան ստորոտում: Այս վայրը հայտնի է ոչ միայն իր տեսարաններով դեպի Հայաստանի խորհրդանիշ Արարատ լեռը, այլև կապված է Սուրբ Գրիգոր Լուսավորչի լեգենդի հետ, ով անցկացրել է այստեղ 13 տարի բանտում: Խոր Վիրապ վանքը կարևոր ուխտատեղի և պատմական կենտրոն է բոլոր հայերի համար:
  • Հաջորդ կանգառը կլինի «Արենիի քարանձավը», որը հայտնի է իր հնագիտական գտածոներով, այդ թվում՝ աշխարհի ամենահին գինեգործարանով (6100 տարեկան): Քարանձավը եզակի պատուհան է դեպի անցյալը, որտեղ հայտնաբերվել են գինեգործության ամենահին ձևերի վկայություններ:
  • Այնուհետև կուղևորվենք «Նորավանք», որը գտնվում է գեղեցիկ կիրճում կարմիր ժայռերի մեջ: Վանքը հայտնի է իր յուրահատուկ ճարտարապետությամբ և հիանալի քարի քանդակներով, այդ թվում՝ երկհարկանի Սուրբ Աստվածածին եկեղեցով:
  • Կճաշենք տեղական տավեռնայում, որտեղ կվայելենք հրաշալի գինի:
  • Ճաշից հետո կայցելենք «Շաքիի ջրվեժը», որը Հայաստանի ամենագեղեցիկ և տեսարժան վայրերից մեկն է: Ջրվեժը հայտնի է իր լեգենդներով, որոնք զարմանալի միստիկական զգացողություն են տալիս նրա բնական գեղեցկությանը:
  • Օրը կավարտենք ռեստորանում ընթրիքով, որտեղ կվայելենք ավանդական հայկական ուտեստներ:
  • Ընթրիքից հետո կտեղավորվենք հյուրանոց՝ հանգստանալու և հաջորդ օրվա ճանապարհորդությանը պատրաստվելու համար:
Օր 4. Նախաճաշ - Տաթևի թևեր - Տաթևի վանք - Սատանի կամուրջ - Ճաշ - Հին Խնձորեսկ - Ջերմուկի ջրվեժ - Ընթրիք Ջերմուկում
  • Նախաճաշ հյուրանոցում։
  • Օրվա սկիզբը կլինի «Տաթևեր» ճոպանուղին` աշխարհի ամենաերկար ճոպանուղին (5700 մետր), որն անցնում է Վորոտան գետի կիրճով: Ճոպանուղով ճանապարհորդությունը հարուստ է զարմանալի տեսարաններով և ուղիղ տանում է դեպի Տաթևի վանական համալիր։
  • «Տաթևի վանքը»` հայկական հին վանական համալի է, որը միջնադարյան Հայաստանի մշակութային և հոգևոր կենտրոն էր: Վանքը հայտնի է իր ճարտարապետությամբ, ներառյալ Սուրբ Պողոս եկեղեցով:
  • Այնուհետև կուղևորվենք «Սատանի կամուրջ», բնական արկածային կամուրջ, ստեղծված բնական էրոզիայի միջոցով, որը գտնվում է Վորոտան գետի կիրճում: Դեպի ներքև իջնելով, դուք կմտնեք գաղտնիքների և զարմանալի տեսարանների աշխարհ, որտեղ բնությունը ստեղծել է յուրահատուկ և ապշեցուցիչ տեսրաններ, կարծես վերցված այլ աշխարհից։
  • Ճաշը կվայելենք Գորիս քաղաքում:
  • Ճաշից հետո կմեկնենք «Հին Խնձորեսկ»` քարանձավային քաղաք, որը ներկայացնում է հին քարանձավային կացարանների համալիր: Դեպի քարանձավային քաղաք կարելի է հասնել ճոճվող կամուրջով, որն ունի 65 մետր բարձրություն և 165 մետր երկարություն:
  • Այնուհետև կուղևորվենք Ջերմուկ քաղաք, որտեղ կտեսնենք հայտնի «Ջրահարսի վարսեր» ջրվեժը։ Այն տարածաշրջանի ամենագեղեցիկ բնական օբյեկտներից է:
  • Օրը կավարտենք ընթրիքով Ջերմուկի լավագույն ռեստորաններից մեկում:
  • Ընթրիքից հետո կտեղավորվենք գեղեցիկ հյուրանոցում:
Օր 5. Նախաճաշ - Սելիմի իջևանատուն - Սևանա լիճ - Ճաշ Սևանի ափին - Սևանավանք - Դիլիջան - Հաղարծին վանք - Ընթրիք
  • Առավոտյան կնախաճաշենք հյուրանոցում և կմեկնենք Ջերմուկից:
  • Առաջին կանգառը կլինի «Սելիմի իջևանատունը», որը գտնվում է պատմական Մետաքսյա ճանապարհին: Սա եզակի վայր է, որը օգտագործվում էր քարավանների հանգստի համար, որոնք տեղափոխում էին ապրանքներ Եվրոպայից դեպի Ասիա: Կառույցը տպավորիչ է իր պահպանվածությամբ և ճարտարապետական ոճով:
  • Այնուհետև մենք կայցելենք գեղատեսիլ «Սևանա լիճը», որը աշխարհի ամենամեծ բարձրադիր քաղցրահամ լճերից մեկն է: Այստեղ դուք կվայելեք գեղեցիկ տեսարաններն ու մաքուր լեռնային օդը:
  • Կճաշենք լճի ափին գտնվող ռեստորանում, որտեղ դուք կվայելեք համեղ ձկնային ուտեստներ:
  • Ճաշից հետո կայցելենք «Սևանավանք», որը հիմնադրվել է IV դարում և հայտնի է իր գեղեցիկ խաչքարերով և հին եկեղեցիներով:
  • Այնուհետև կուղևորվենք Դիլիջան։ Դիլիջան քաղաքի հենց սրտում պահպանվել են «Հին Դիլիջանի» ավանդական ճարտարապետությունն ու երանգները: Այն երբեմն անվանում են «հայկական Շվեյցարիա» իր հիանալի անտառների և լեռնային տեսարանների պատճառով:
  • Հաջորդ կանգառը կլինի «Հաղարծին վանական համալիրը», որի ինքնատիպությունն ապահովում են պատմական տարբեր ժամանակաշրջաններում կառուցված երեք եկեղեցիները:
  • Օրը կավարտենք ընթրիքով տեղական ներդաշնակ ռեստորանում:
  • Կգիշերենք Դիլիջանում՝ գեղեցիկ հյուրանոցում:
Օր 6. Նախաճաշ - Երևան - Գնումներ Վերնիսաժում և Գումում - Հանդիսավոր ճաշ - Փոխադրում դեպի օդանավակայան
  • Նախաճաշելով հյուրանոցում կվերադառնանք Երևան:
  • Առաջին կանգառը կլինի հայտնի «Վերնիսաժ» շուկան, որտեղ դուք կկարողանաք գնել յուրահատուկ հայկական հուշանվերներ, ձեռագործ արտադրանքներ և արվեստի նմուշներ:
  • Այնուհետև մենք կուղևորվենք հայտնի «Գումի շուկա», որտեղ Դուք կարող եք գնել հայկական համեղ քաղցրավենիքներ և մրգային չրեր:
  • Երևանի ամենագեղեցիկ ռեստորաններից մեկում կկազմակերպենք հանդիսավոր ճաշ, որը կլինի ձեր հրաժեշտի միջոցառումը Հայաստանում: Սա կլինի հիանալի հնարավորություն հիշելու ձեր ճանապարհորդության բոլոր զարմանահրաշ պահերը:
  • Ճաշից հետո մենք կփոխադրենք ձեզ դեպի օդանավակայան, որտեղ դուք կավարտեք ձեր ճանապարհորդությունը և կուղևորվեք տուն՝ լի հիշողություններով և հիանալի տպավորություններով Հայաստանի մասին:

ԼՈՒՍԱՆԿԱՐԻՉ

Տուրի ընթացքում մեզ հետ կլինի պրոֆեսիոնալ լուսանկարիչ, որպեսզի հավերժացնի գեղեցիկ պահերն ու վառ հույզերը։

Կարևոր է իմանալ

Տուրի մեկնարկ և ավարտ
Տուրի մեկնարկի և ավարտի օրերը կարող են փոփոխվել միայն ֆորսմաժորային իրավիճակի դեպքում։ Տուրի ժամերը կարող են տարբեր լինել՝ կախված եղանակից և ճանապարհային պայմաններից:
Ամրագրման չեղարկում
Տուր փաթեթի մեկնարկից 52 ժամ առաջ չեղարկելու, ինչպես նաև նշված ժամկետում ամրագրման և մինչև Տուր փաթեթի մեկնարկը ամրագրումը չեղարկելու դեպքում վճարված գումարը չի վերադարձվում։
Կանխավճար
Ամրագրման համար կանխավճարը կազմում է 30%, գնի մնացած մասի վճարումը պետք է կատարվի ոչ ուշ, քան ուղևորության մեկնարկից 24 ժամ առաջ։
Տրանսֆեր
Մինչև ավիատոմս գնելը խորհուրդ է տրվում խորհրդակցել մեզ հետ՝ հյուրանոցի գրանցման և ազատման ժամերը համապատասխանեցնելու համար։
Հյուրանոցային տեղավորման ձևեր
Հյուրանոցի համարում տեղավորումը երկտեղանոց է, հավելավճարով հնարավոր է նաև ընտանեկան տարբերակ և, իհարկե, մեկտեղանոց համար ըստ ցանկության (հավելավճարով):
Տրանսպորտ
Էքսկուրսիան կիրականացվի անվտանգ և հարմարավետ Mercedes-Benz Viano կամ Mercedes-Benz Sprinter մինիվենով (կախված խմբի չափից):
CHECK IN
Հյուրանոցի գրանցում - 14:00.
Խումբ
Սկզբնական խումբը բաղկացած է 6-18 հոգուց։

Տուրի թիմը

Մերի
Ֆոտոնկարիչ
Գիդ-էքսկուրսավար
Իրինա
Տուր-լիդեր
Պետրոս
Պետրոս, Տուր-լիդեր
Իրինա, Գիդ-էքսկուրսավար
Մերի, Ֆոտոնկարիչ

Ինչպե՞ս ամրագրել տուրը

1․ Ընտրել տուր
2․ Ամրագրում
3․ Վճարում

Երեք պարզ քայլեր՝ Ձեր հանգստի համար.

Սեղմեք «ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ» և ընտրեք Ձեզ դուր եկած հանգստի տեսակը։
Այնուհետև «ՀԱՇՎԵԼ» կոճակով հաշվեք տուրը և «ԱՄՐԱԳՐԵԼ» կոճակով ամրագրեք այն։
Ընտրեք վճարման եղանակը և կատարեք կանխավճար կամ ամբողջական վճարում։
Տուրի ընտրություն
Տուրի կանխավճար
Վայելել ուղևորությունը

ՏՈՒՐԵՐ

ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔ

Գործընկերային ծրագիր

Կորպորատիվ ծրագիր

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

© 2023-2025 Sunrays Travel Club Sunrays LLC
sunrays.am կայք մուտք գործելու QR կոդ

Վճարման եղանակ`