Aurora Oriental Resort հյուրանոցը Շարմ-էլ-Շեյխում՝ լողավազանով և Կարմիր ծովի տեսարաններով, Եգիպտոս:

AURORA ORIENTAL RESORT

Շարմ էլ-Շեյխ, Եգիպտոս
Ամսաթիվը՝ 00.00.0000թ․
Տևողություն՝ 7 օր
Տուրի արժեքը՝ 000000 ֏/անձ
Sunrays Travel Club-ի լոգո (տարբերանշան)
Կայքի ռուսերեն տարբերակ
Կայքի անգլերեն տարբերակ
0

ԳՐԱՆՑՈՒՄ

ԱՐԿԱԾԱՅԻՆ ՏՈՒՐԵՐ

ՄԵԿՕՐՅԱ ՏՈՒՐԵՐ

ԱՐՏԱԳՆԱ ՏՈՒՐԵՐ

ԴԱՍԱԿԱՆ ՏՈՒՐԵՐ

ՊԱՏՎԻՐԵԼ ԶԱՆԳ

Գինը ներառում է

Ավիատոմսեր
Հյուրանոց 4*
Լողավազան
Երեխաների խաղասենյակ
Տրանսֆեր
Մարզասրահ
Սնունդ (All Inclusive)
Wi-Fi (նախասրահում)

Հյուրանոց

Aurora Oriental Resort Sharm El Sheikh-ը հինգաստղանի հյուրանոց է, որը գտնվում է Նաբք-Բեյ ծովածոցի առաջին գծում՝ Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից ընդամենը 10 կմ հեռավորությոան վրա և մոտ 20 կմ՝ Նամա Բեյից։ Հյուրանոցը իդեալական է ընտանեկան և ռոմանտիկ հանգստի համար։ Տարածքը լավ մշակված է՝ հարուստ բուսականությամբ, արմավենիներով, ընդարձակ լողավազաններով, ռեստորաններով և հանգստի գոտիներով։ Հյուրերը տեղավորվում են 380 հարմարավետ համարներում, որոնք ունեն պատշգամբներ և տեսարան դեպի այգի, լողավազան կամ Կարմիր ծով։ Հյուրանոցն ունի մասնավոր ավազային լողափ, բարեր, ռեստորաններ՝ միջազգային, միջերկրածովյան և իտալական խոհանոցներով, ինչպես նաև ֆիթնես կենտրոն, սպա, ջակուզի և թենիսի կորտեր։ Առաջարկվում են անիմացիոն ծրագրեր, հեծանիվների վարձույթ և էքսկուրսիաներ։ Մոտակայքում են La Strada առևտրի կենտրոնը և ռեստորաններ, այդ թվում՝ Hard Rock Café։ Ծառայությունների լայն ընտրության և ուշադիր անձնակազմի շնորհիվ Aurora Oriental Resort-ը հիանալի տարբերակ է Եգիպտոսում որակյալ և մատչելի հանգիստ փնտրողների համար։
Երեխաների համար
  • Մանկական ակումբ՝ 4–12 տարեկան երեխաների համար՝ ամեն օր 10:00-ից 13:00 և 14:00-ից 17:00:
  • Մանկական խաղահրապարակ՝ առկա է հյուրանոցային տարածքում։
  • Սեղանի խաղեր, վիդեոխաղեր և/կամ փազլներ՝ առկա են խաղային սրահում (խաղային կենտրոն):
  • Մանկական մենյու՝ հասանելի է ըստ պահանջի (ռեստորանում, բուֆետում):
  • Մանկական լողավազան՝ մեկ մանկական լողավազան ջրային սահուղղով (առանց ջեռուցման):
  • Մանկական ժամանցային ծրագրեր՝ մինի դիսկո (ամեն օր՝ մոտավորապես 20:00–20:30) և ցերեկային մանկական անիմացիաներ:
  • Դայակի ծառայություններ՝ տրամադրվում են լրացուցիչ վճարով ըստ պահանջի։
Լողափ
  • Մասնավոր լողափ՝ ավազային մուտքով, առաջին գծում:
  • Առանց կորալային խութի։
  • Լողափի սրբիչներ՝ տրամադրվում են լողափի մուտքի մոտ:
  • Տապչաներ և հովանոցներ՝ լավ վիճակում:
  • Բար լողափում՝ բարում հասանելի են ըմպելիքներ և թեթև խորտիկներ:
  • Վոլեյբոլ լողափում՝ լողափում կա վոլեյբոլի համար հարմարեցված հրապարակ:
  • Ջրային մարզաձևեր՝ հյուրերի համար հասանելի է դայվինգի, սնորքելինգի և վինդսերֆինգի համար նախատեսված գոտի։
  • Ցնցուղներ և հանդերձարաններ՝ լողափում կան ինչպես ցնցուղներ, այնպես էլ հանդերձարաններ:
Ժամանց և Սպորտ
  • Սպա և առողջարարական կենտրոն՝ մերսումներ, սպա-պրոցեդուրաներ, կոսմետիկ ծառայություններ, գոլորշային սենյակ և ռելաքսացիոն գոտի:
  • Թուրքական բաղնիք (համամ) և սաունա՝ հյուրերին հասանելի է ավանդական թուրքական բաղնիք և սաունա (սաունան՝ վճարովի)։
  • Ջակուզի՝ հասանելի է վճարով։
  • Ֆիթնես-կենտրոն՝ ժամանակակից սարքավորումներով կահավորված կարդիո և ուժային մարզումների համար։
  • Սպորտ՝ թենիսի դաշտ, լողափնյա վոլեյբոլ, մինի ֆուտբոլ, սկվոշ, սեղանի թենիս և դարդս։
  • Զբաղմունքներ՝ բիլիարդ, սեղանի թենիս, սկվոշ, դարդս։
  • Լողավազաններ՝ 4 լողավազան, այդ թվում՝ 3 բաց և 1 մանկական ջրային սահուղղով։
  • Ջրային մարզաձևեր՝ դայվինգ, սնորքելինգ, վինդսերֆինգ, դիմակով ու խողովակով սուզում, ջրային աէրոբիկա (վճարովի)։
  • Անիմացիոն ծրագրեր՝ երեկոյան շոուներ, կարաոկե, փրփուրի երեկոներ, կենդանի երաժշտություն և DJ-ներ:
  • Երեկոյան զվարճանքներ՝ կարաոկե և գիշերային ակումբ/DJ (վճարով)։
Հյուրանոցի տարածքում
  • Բանկոմատ և արտարժույթի փոխանակում՝ հասանելի հյուրանոցի տարածքում:
  • Wi-Fi՝ անվճար սենյակներում և հանրային գոտիներում:
  • Ռեստորաններ՝ 2 հիմնական ռեստորան, որտեղ մատուցվում են միջազգային և միջերկրածովյան/իտալական ուտեստներ։
  • A la carte ռեստորաններ՝ հասանելի են մասնագիտացված ռեստորաններ, ներառյալ իտալական La Terrazza-ն։
  • Բարեր՝ 3 լողավազանային բար, լողափի բար, swim-up բար և լոբբի-բար։
  • Լվացքատուն և քիմմաքրման ծառայություններ՝ հասանելի հավելյալ վճարով:
  • Խանութներ՝ մինի-մարկետ և հուշանվերների խանութ:
  • Գեղեցկության սրահ՝ կոսմետոլոգի և վարսահարդարի ծառայություններ սպա կենտրոնում:
  • Էքսկուրսիոն բյուրո՝ պատվիրում է ընդունարանում (տուր-դեսկ):
  • Վարորդների համար՝ մեքենաների/հեծանիվների վարձույթ և անվճար մասնավոր կայանատեղի։
  • Սրահներ՝ հասանելի են կոնֆերանսների և բանկետների սրահներ։
Անվճար Ծառայություններ
  • Տապչաններ և հովանոցներ՝ լողափում և լողավազանի մոտ:
  • Լողափի սրբիչներ:
  • Wi-Fi՝ սենյակներում և հանրային գոտիներում:
  • Անիմացիոն ծրագրեր:
  • Բացօթյա լողավազաններ:
  • Մանկական լողավազան:
  • Սենյակների ամենօրյա մաքրում:
  • Ջրային աէրոբիկա:
  • Մանկական ակումբ (4-12 տարեկան երեխաների համար):
  • Ֆիթնես-կենտրոն:
  • Վոլեյբոլ:
  • Մինի-ֆուտբոլ:
Վճարովի Ծառայություններ
  • Սպա և առողջարարական պրոցեդուրաներ (մերսումներ, սպա պրոցեդուրաներ, կոսմետիկ ծառայություններ, համամ, սաունա, ջակուզի):
  • Հեծանիվների և ավտոմեքենաների վարձույթ:
  • Դայակի ծառայություններ՝ ըստ պահանջի և վճարով:
  • Լվացքատուն և քիմմաքրում։
  • Հագուստի արդուկման ծառայություններ՝ (ներառված է լվացքատան ծառայություններում):
  • Դայվինգ և ջրային մարզաձևեր (դայվինգ, սնորքելինգ, վինդսերֆինգ, կատամարան, բանան նավակ, քայթինգ և այլն):
  • Բիլիարդ, թենիսի կորտ, վինդսերֆինգ (բոլորը վճարով):
  • Հատուկ ընթրիքներ a la carte ռեստորաններում՝ հասանելի են ընթրիքներ La Terrazza-ում և այլ ռեստորաններում։
  • Էքսկուրսիաներ՝ պատվիրվում են ընդունարանում՝ լրացուցիչ վճարով։
  • Գիշերային ակումբ և կարաոկե՝ հասանելի են վճարովի։
Այլ ծառայություններ
  • Ուղեբեռի պահպանում։
  • Ուտելիքի և խմիչքների առաքում սենյակ՝ հասանելի է շուրջօրյա (24/7)։
  • Ծխելու համար նախատեսված տարածքներ՝ հատուկ սահմանված գոտիներում։
  • Անձնակազմը խոսում է մի քանի լեզվով՝ ներառյալ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն և արաբերեն։
  • Այգու կահույք՝ լողափին և լողավազանների մոտ։
  • Ընտանեկան կենդանիներ՝ չեն թույլատրվում։
Սենյակի հարմարություններ
  • Լոգանքի պարագաներ՝ շամպուն, գել, օճառ, ինչպես նաև հիգիենիկ միջոցներ։
  • Վարսահարդարիչ՝ առկա է։
  • Սեյֆ՝ յուրաքանչյուր սենյակում։
  • Հարթ էկրանով հեռուստացույց՝ արբանյակային ալիքներով։
  • Մինի-բար՝ հասանելի է (վճարովի/մասնակի ներառված)
  • Պատշգամբ կամ տեռաս՝ որոշ սենյակներում՝ այգու, լողավազանի կամ ծովի տեսարանով։
  • Թեյնիկ՝ թեյի/սուրճի պարագաներով։
  • Օդորակիչ և ջեռուցում։

Կարևոր է իմանալ

Ծառայություններ և Տեղեկություններ
  • Check-in (14:00): Check-out (12:00):
  • Ռեստորաններ և Բարեր: Աշխատում են ըստ ժամանակացույցի, որը կարելի է պարզել ռեսեփշնում։
  • Սպա և Ֆիտնես: Սպա կենտրոնը և ֆիտնես դահլիճը հասանելի են օրվա ընթացքում, նախնական գրանցում կարող է պահանջվել։
  • Անիմացիա և Ժամանց: Անիմացիոն ծրագրերը անցնում են ամեն օր, ժամանակացույցը հասանելի է տեղեկատվական վահանակում։
  • Մանկական Ակումբ: Աշխատում է 10:00-ից մինչև 17:00, ընդունում են 4-12 տարեկան երեխաներ։
  • Wi-Fi: Հյուրանոցի նախասրահում հասանելի է անվճար Wi-Fi, սակայն ավելի կայուն ինտերնետի համար խորհուրդ է տրվում գնել տեղական SIM քարտ:
Ի՞նչ Վերցնել Ձեզ Հետ
  • Փաստաթղթեր: Անձնագիր, հյուրանոցի վաուչեր, ապահովագրության փաստաթուղթ։
  • Հագուստ և Կոշիկ: Թեթև հագուստ շոգ եղանակի համար, լողազգեստներ, հատուկ կոշիկ կորալային ռիֆի համար։
  • Արևապաշտպան Միջոցներ: Արևապաշտպան քսուք, ակնոց, գլխարկներ։
  • Դեղեր: Անձնական դեղեր, միջոցներ արևայրուքներից և ստամոքսի խանգարումներից։
  • Էլեկտրոնիկա: Լիցքավորման սարքեր, ադապտերներ (C և F տիպի վարդակներ, 220V):
Օգտակար Խորհուրդներ
  • Գումար: Հյուրանոցի տարածքում կան բանկոմատներ, բայց լավ կլինի ունենալ որոշ կանխիկ գումար։
  • Էքսկուրսիաներ: Էքսկուրսիաները կարելի է ամրագրել ռեսեփշնում, խորհուրդ է տրվում դա անել նախօրոք։
  • Խմելու Ջուր: Խորհուրդ է տրվում օգտագործել շշալցված ջուր խմելու և ատամները լվանալու համար։
  • Բժշկական Օգնություն: Անհրաժեշտության դեպքում դիմեք ռեսեփշն բժշկական օգնության համար։
Օգտակար Իրեր
  • Մոծակներից պաշտպանվելու սփրեյ: Միջոց մոծակներից, հատկապես եթե պլանավորում եք էքսկուրսիաներ։
  • Հողաթափեր: Հարմար հողաթափեր համարում և լողափում օգտագործելու համար։
  • Լողափային Պատրաստվածքներ: Սրբիչները տրամադրվում են, բայց կարող եք վերցնել ձեր անձնականը՝ էքսկուրսիաների համար։
Կանխավճար
  • Ամրագրման համար կանխավճարը կազմում է 50%, որը պետք է կատարվի ամրագումից հետո 48 ժամվա ընթացքում։
  • Գնի մնացած մասի վճարումը պետք է կատարվի ոչ ուշ, քան թռիչքի օրավնից 20 օրացուցային օր առաջ։
  • Եթե ամրագրվում է թռիչքից առաջ 22 օրացուցային օրվա ընթացքում, ապա 24 ժամվա ընթացքում անհրաժեշտ է վճարել ամրագրման ամբողջ գումարը։
Լրացուցիչ Ծառայություններ
  • Լվացքատուն: Տրամադրվում է հավելյալ վճարով, գների ցանկը կարելի է ստանալ ռեսեփշնում։
  • Տրանսֆեր: Կազմակերպվում է տրանսֆեր դեպի օդանավակայան և հակառակը, որը կարող եք պատվիրել ռեսեփշնից։
  • Հատուկ Պահանջներ: Եթե ունեք հատուկ պահանջներ կամ սննդային սահմանափակումներ, նախօրոք տեղեկացրեք այդ մասին ռեսեփշնին։

Կարծիքներ

Հյուրերը բարձր են գնահատել անձնակազմի հյուրընկալությունը և օգնելու ձգտումը, հատկապես անիմատորներին և ռեստորանների աշխատակիցներին: Հյուրանոցը գտնվում է ծովի ափին, մոտ խանութներին և տեսարժան վայրերին: Դրական գնահատականներ են ստացել սննդի որակը և բազմազանությունը, հատկապես նախաճաշերն ու ընթրիքները: Մեծ և հարմարավետ սենյակներ, մաքուր լողավազաններ և խնամված այգիներ:
Որոշ հյուրեր բողոքում են հին և վատ մաքրված սենյակների, սանտեխնիկայի և կահույքի խնդիրների մասին: Մի քանի կարծիքներ կան սենյակներում Wi-Fi-ի թույլ կապի մասին: Որոշ հյուրեր դժգոհ են դանդաղ սպասարկումից և ուտեստների սահմանափակ ընտրությունից: Լողավազանների վաղ փակումը և ծովի ափի խորության խնդիրները խոչնդոտում են լողալու հնարավորությունը:
Ընդհանուր գնահատականները Booking.com-ում կազմում են 7․1-ից 10՝ ավելի քան 1422 կարծիքների հիման վրա, որտեղ անձնակազմը ստացել է 7․7 գնահատականը, հարմարությունները՝ 7․2, մաքրությունը՝ 7․4, հարմարավետությունը՝ 7․4, գին/որակ հարաբերությունը՝ 7․6, տեղադրությունը՝ 7.8, իսկ անվճար Wi-Fi-ը՝ 5.4։

Ամրագրման չեղարկում

  • Թռիչքից մինչև 31 օր առաջ ամրագրումը չեղարկելու դեպքում, յոթ աշխատանքային օրվա ընթացքում վճարված ողջ արժեքը վերադարձվում է։
  • Թռիչքից նվազագույնը 21-ից 31 օր առաջ ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղարկելու դեպքում չի վերադարձվում ծառայությունների արժեքի 30%-ը:
  • Թռիչքից նվազագույնը 11-ից 21 օր առաջ ընկած ժամանակահատվածում ամրագրումը չեղարկելու դեպքում չի վերադարձվում ծառայությունների արժեքի 50%-ը:
  • Թռիչքից առաջ մինչև 11 օրվա ընթացքում ամրագրումը չեղարկելու դեպքում չի վերադարձվում ծառայությունների արժեքի 100%-ը:
  • Այն դեպքում, երբ Տուր Փաթեթը ներառում է նաև ավիատոմսերի վաճառքի ծառայություն, ապա ավիատոմսերն ամրագրումից հետո վերադարձի ենթակա չեն՝ անկախ թռիչքի օրվանից։
  • Ցանկացած պարագայում Ծառայություններից հրաժարվելու դեպքում Ընկերությունն իրավունք ունի պահանջել Հաճախորդից իր կողմից կատարված անմիջական կամ անուղղակի ծախսերի փոխհատուցում։

Ինչպե՞ս ամրագրել տուրը

1․ Ընտրել տուր
2․ Ամրագրում
3․ Վճարում

Երեք պարզ քայլեր՝ Ձեր հանգստի համար.

Սեղմեք «ԸՆՏՐԵԼ ՏՈՒՐ» և ընտրեք Ձեզ դուր եկած հանգստի տեսակը։
Այնուհետև «ՀԱՇՎԵԼ» կոճակով հաշվեք տուրը և «ԱՄՐԱԳՐԵԼ» կոճակով ամրագրեք այն։
Ընտրեք վճարման եղանակը և կատարեք կանխավճար կամ ամբողջական վճարում։
Տուրի ընտրություն
Տուրի կանխավճար
Վայելել ուղևորությունը

ՏՈՒՐԵՐ

ԾՐԱԳՐԵՐ

ԻՐԱՎՈՒՆՔ

Գործընկերային ծրագիր

Կորպորատիվ ծրագիր

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՈՒՄ

© 2023-2025 Sunrays Travel Club Sunrays LLC
sunrays.am կայք մուտք գործելու QR կոդ

Վճարման եղանակ`