Regency Plaza Aqua Park & Spa Resort - հինգաստղանի հյուրանոց, որը գտնվում է Նաբք ծոցում, Շարմ էլ Շեյխում, առաջին գծի վրա՝ սեփական մասնավոր լողափով։ Հյուրանոցը շրջապատված է շքեղ այգիներով և առաջարկում է իր հյուրերին 6 բաց լողավազաններ, որոնցից 2-ը՝ մանկական, իսկ մեկը՝ ձմռանը ջեռուցմամբ։ Հյուրանոցում գործում են 8 ռեստորաններ, այդ թվում՝ հիմնական Floret և Ivory ռեստորանները, ինչպես նաև à la carte ռեստորաններ, որոնք առաջարկում են իտալական, արևելյան և ծովամթերքի ուտեստներ։ Հյուրանոցում կա ակվապարկ 11 սահուղիներով և սպա-կենտրոն։ Regency Plaza-ն գտնվում է Շարմ էլ Շեյխի միջազգային օդանավակայանից ընդամենը 10 րոպե հեռավորության վրա և 25 րոպե հեռավորության վրա՝ Նաամա Բեյ հանգստավայրից։