Ողջույն։ Ես Պետրոսն եմ։
Տարիներ շարունակ աշխատել եմ զբոսաշրջության ոլորտում ու միշտ մի բան էի ուզում՝ որ ճանապարհորդությունը լինի ոչ միայն «տեսարժան վայրեր», այլ իսկապես հաճելի, թեթև, ուրախ ու հիշվող փորձ։
Հետո հասկացա՝ ես միայնակ չեմ։ Շատերն են ուզում հենց այդպիսի հանգիստ։ Այդպես էլ հավաքեցինք մեր թիմը ու սկզբում ստեղծեցինք մեր սիրելի տուրերը Հայաստանում։
Բայց կար ևս մի ցանկություն, որին շատ էի ձգտում՝ ամրագրել ամեն ինչ առանց գրասենյակ գնալու։ Ու հենց դրա համար էլ ստեղծեցինք Sunrays-ը — հարթակ, որտեղ կարող եք ցանկացած պահի առցանց ընտրել, ամրագրել ու վճարել՝ տուրեր, հյուրանոցներ, մեկօրյա ուղևորություններ ու ավիատոմսեր։
Մենք միշտ մոտ ենք՝ 24/7 աջակցությամբ, իսկ ծառայությունները շարունակելու ենք ընդլայնել, որպեսզի ձեր ճանապարհորդությունները դառնան ավելի հեշտ ու հաճելի։
Պետրոս,
Sunrays Travel Club-ի հիմնադիր